ԳԱՈՒՍ–ի սանը՝ 3-րդ դասարանցիների շրջանում «Կենգուրու» 2024 մրցույթի հաղթող
«Կենգուրու 2024» միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցություն ունեցած բազմաթիվ 3-րդ դասարանցիների շարքում հաղթող է ճանաչվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» սան Տիգրան Մաթևոսյանը՝ հավաքելով առավելագույն 96 միավոր։
Հարկ է նշել, որ «Մրցույթի հաղթող» մրցանակակիր են ճանաչվում այն մասնակիցները, որոնք գրանցում են առավելագույն միավոր մրցույթի հիմնական փուլին և մասնակցում ու հաղթում են նաև հարցազրույցի փուլում 100% արդյունքով, ինչը Տիգրանին հաջողվել է։
Շնորհավորում ենք արդեն 4-րդ դասարան տեղափոխված Տիգրան Մաթևոսյանին «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթում հաղթող ճանաչվելու կապակցությամբ։