Համահայկական խաղերը՝ մեր հարկի տակ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի սահադաշտում են անցել 2025 թ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հոկեյի մրցումները։

Մրցութային երեք օրերի ընթացքում մեր հարկի տակ իրենց ուժերն են չափել ամբողջ աշխարհից Հայաստան ժամանած մարզիկները, որոնց խաղերին ականատես են եղել նաև մեր սաները՝ հարստացնելով հոկեյ մարզաձևի մասին իրենց գիտելիքները։