Շախմատային մրցույթ տատիկ-պապիկների և թոռնիկների միջև

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» 3-րդ դասարանի աշակերտները Տատիկ-պապիկների օրվա կապակցությամբ շախմատային մրցույթ են անցկացրել՝ խաղալով իրենց տատիկների կամ պապիկների հետ։

Մինչ մրցույթը սկսելը մեր սաները տարբեր լեզուներով արտասանել են՝ ողջունելով տատիկ–պապիկների և շնորհակալություն հայտնելով նրանց ամենալավ ավագ ընկեր լինելու համար։ Այնուհետև հյուրերը մասնակցել են շախմատային ինտերակտիվ վիկտորինայի իրենց տեսական գիտելիքները ստուգելու նպատակով, հետո անցել լարված ու հետաքրքիր խաղի շախմատային տախտակների շուրջ։

Մրցույթն ավարտվել է հիմնականում թոռնիկների հաղթանակով՝ պապիկների անմիջական աջակցությամբ։

Վերջում բոլոր մասնակիցները ստացել են շնորհակալագրեր մասնակցության համար։

Լուսանկարներն այստեղ՝ https://gaus.am/hy/school/elementary-school/galereya/44