ԳԱՈՒՍ-ում կայացել է «Մարդուկ–Ջարդուկը» սառույցի վրա ներկայացումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում տեղի է ունեցել «Մարդուկ–Ջարդուկը» սառույցի վրա երաժշտական ներկայացումը։
Միջոցառմանը ներկա են եղել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ–գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը, տնօրենի տեղակալներ Արարատ Գևորգյանը և Վախթանգ Միրումյանը, Աշխատակազմի ղեկավար–գործերի կառավարիչ Վահե Ստեփանյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական–դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը, ինչպես նաև հրավիրյալ այլ հյուրեր։
Տարրական, միջին և ավագ դպրոցների շուրջ 300 աշակերտ, ովքեր լրացուցիչ կրթության շրջանակում հաճախում են գեղասահքի խմբակ, սահադաշտում ցուցադրել են իրենց հմտությունները՝ կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու դասական երաժշտության հնչյունների ներքո վերապատմելով Ամադեուս Հոֆմանի հեքիաթը՝ «Մարդուկ–Ջարդուկը»։
Սառցե ներկայացումն ընդունվել է մեծ ջերմությամբ և արժանացել բուռն ծափահարությունների։
Բոլոր լուսանկարներն՝ այստեղ։