«Մեր տաղանդները». Ռուսաց լեզվի դաս

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» 7-րդ գ դասարանում «Ռուսաց լեզու» առարկայի շրջանակներում անցկացվել է «Մեր տաղանդները» թեմայով դաս, որի ընթացքում աշակերտները ներկայացրել են իրենց նախասիրություններն ու հետաքրքրությունները։

Երեխաները ցուցադրել իրենց նկարները, պատմել իրենց սպորտային հաջողությունների մասին, նվագել երաժշտական գործիքներ, ցուցադրել խոհարարական հմտությունները, ձեռագործ աշխատանքները և 1000 կտորից բաղկացած փազլը արագ հավաքելու կարողությունը։

Դասի ընթացքում աշակերտներից մեկի շնորհիվ դասարանը առցանց ճանապարհորդություն է կատարել էկզոտարիում՝ ծանոթանալով զարմանալի կենդանիների հետ և լսելով հետաքրքիր պատմություններ մողեսների, օձերի, կարիճների, տարանտուլների և այլ կենդանիների կյանքի մասին։