Համագործակցության հուշագիր ԳԱՈՒՍ–ի և ՌԴ ԱՊՄՀ-ի միջև

Այսօր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի և Ռուսաստանի Դաշնության Արմավիրի պետական մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։

Մինչ հուշագրի կնքումը ԱՊՄՀ ռեկտոր Եվգենի Նիժնիկն ու պատվիրակության անդամները շրջայց են կատարել ԳԱՈՒՍ–ի տարածքում՝ ծանոթանալով համալիրին։ Նրանք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել են դասասենյակներ ու լաբորատորիաներ, եղել են սահադաշտում ու հանդիսությունների դահլիճում։

Շրջայցից հետո ուսումնական հաստատությունների ղեկավարները ստորագրել են համագործակցության հուշագիր։