Լուսանկարներն՝ այստեղ։
Հաղթանակի օրվան ընդառաջ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» ռուսական երկրորդ դասարանի սաները Հաղթանակի օրվա կապակցությամբ պատրաստել էին թեմատիկ միջոցառում։
Ծրագրում հնչել են հայրենասիրական երգեր և բանաստեղծություններ՝ նվիրված հայրենիքին և նրա պաշտպաններին։
Միջոցառման ընթացքում ցուցադրվել է նաև տեսանյութ, որը նկարահանվել էր Հաղթանակի զբոսայգում, որտեղ երեխաները ծաղիկներ էին խոնարհել Հավերժական կրակի մոտ։
Լուսանկարներն՝ այստեղ։