ՏՏ ոլորտում ՀՀ լավագույն 6 աշակերտներից 5-ը ԳԱՈՒՍ–ից են
«Սինոփսիս Արմենիա» ընկերության հիմնադրման 20-ամյակի առթիվ 20-րդ անգամ անցկացվել է «Ճանաչել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով հոբելյանական մրցանակաբաշխությունը, որի ընթացքում ՏՏ ոլորտի լավագույն 37 ուսանողներին և աշակերտներին պարգևներ է հանձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմից հնչել են ՏՏ ոլորտում 2024 թվականի կրթական պարգևների արժանացած 6 լավագույն աշակերտների անունները, որոնցից 5-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» սաներն էին։
«Լավագույն աշակերտ» անվանակարգում 2-րդ կարգի մրցանակի է արժանացել Սամվել Դանիելյանը, «Լավագույն աշակերտ» անվանակարգում 1-ին կարգի մրցանակների են արժանացել Մարկ Հակոբյանը, Վահե Թադևոսյանը և Լիանա Դարբինյանը։
2024 թվականի ՏՏ ոլորտում «Գլխավոր մրցանակ աշակերտների համար» անվանակարգում Գրան Պրին շնորհվել է ԳԱՈՒՍ–ի 2023-2024 ուստարվա շրջանավարտ Լինա Մեջլումյանին։