«Այցեքարտ՝ ամբողջ կյանքի համար»․ ԳԱՈՒՍ–ի տնօրենն ընդունել է լավագույնը ճանչված աշակերտներին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը հյուրընկալել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության կողմից «Ճանաչել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով ՏՏ ոլորտի մրցանակաբաշխությանը պարգևատրված ԳԱՈՒՍ–ի սաներին։
«Այս հաղթանակը շատ կարևոր է Ձեր ապագայի համար, այն դառնալու է Ձեր այցեքարտը»,- նշել է Ա․ Գրիգորյանը և նորանոր հաջողություններ մաղթել հաղթողներին։
Տնօրենի ուսումնական և դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ Ելենա Ամիրխանյանը նույնպես շնորհավորել է լավագույններին և նշել, որ նրանք փայլել են իրենց գիտելիքներով, ինչը թե՛ ծնողների դաստիարակության, թե՛ դպրոցում ստացած կրթության շնորհիվ է։
Տնօրենի ուսումնական աշխատանքների և սպորտի գծով տեղակալ Էմին Սանթրոսյանը, միանալով շնորհավորանքներին, ասել է, – «Դուք օրինակ եք դարձել մեր մյուս աշակերտների համար»։Շ
Հիշեցնենք, որ «Լավագույն աշակերտ» անվանակարգում 2-րդ կարգի մրցանակի է արժանացել Սամվել Դանիելյանը, «Լավագույն աշակերտ» անվանակարգում 1-ին կարգի մրցանակների են արժանացել Մարկ Հակոբյանը, Վահե Թադևոսյանը և Լիանա Դարբինյանը։ «Գլխավոր մրցանակ աշակերտների համար» անվանակարգում Գրան Պրին շնորհվել է ԳԱՈՒՍ–ի այս տարվա շրջանավարտ Լինա Մեջլումյանին։