ԳԱՈՒՍ–ի թիմը դարձել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներկորպորատիվ ֆուտզալի գավաթակիր
Տեղի է ունեցել ֆուտզալի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գավաթի հերթական ներկորպորատիվ մրցաշարը, որին մասնակցել են Ընկերության աշխատակազմի, «Տրանսգազ» ՍՊԸ-ի, Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի (ԳԳՄ) թիմերը, մնացած ԳԳՄ-ների հավաքականը։
Առաջին անգամ մրցաշարին մասնակցել է նաև Ուսումնա-սպորտային համալիրի (ՈւՍՀ) թիմը։
Խաղերն անցկացվել են ՈւՍՀ մարզադահլիճում։
Վիճակահանության արդյունքում թիմերը բաժանվեցին երկու խմբի․
«Ա» խումբ՝ «Գազպրոմ Արմենիա», «ՈւՍՀ»,
«Բ» խումբ՝ «Տրանսգազ», «Երևանի ԳԳՄ» և ԳԳՄ-ների հավաքական։
Խմբային փուլի արդյունքներով եզրափակիչ են դուրս եկել ՈւՍՀ-ի թիմը և ԳԳՄ-ների հավաքականը, իսկ երրորդ տեղի համար խաղում հանդիպել են «Տրանսգազ»-ի և «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակազմի թիմերը։
Եզրափակիչ հանդիպման հաղթող են դարձել ՈւՍՀ-ի ֆուտբոլիստները՝ նվաճելով մրցաշարի գավաթը։
Երրորդ տեղը զբաղեցրել է «Տրանսգազ»-ի թիմը։
Մրցաշարի լավագույն դարպասապահ է դարձել Սարգիս Ներսիսյանը (ԳԳՄ-ների հավաքական), լավագույն խաղացող է ճանաչվել Նարեկ Ղուկասյանը (ՈւՍՀ)։
Շնորհավորում ենք մեր աշխատակիցներին։