Ֆենոմենակենտրոն ուսուցում՝ «Դիլիջան»
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» 6-րդ բ դասարանի աշակերտների ֆենոմենակենտրոն ուսուցման թեման էր Դիլիջանը։
Մի քանի ամսվա ընթացքում աշակերտներն ուսումնասիրել են Տավուշի մարզի գեղեցկագույն քաղաքներից մեկը և կայացած ցերեկույթի ընթացքում ներկայացրել իրենց գիտելիքները։
Տարբեր առարկաների համատեքստում, տարբեր լեզուներով և կերպարներով դպրոցականները պատմել են Դիլիջանի բնության, պատմության ու մշակույթի, հոգևոր կոթողների ու կրթական կենտրոնների մասին՝ անդրադառնալով դրանց նշանակությանն ու կարևորությանը։
Միջոցառման վերջում դասարանի դասղեկ Զարուհի Մուսայելյանը նշել է, որ ֆենամենակենտրոն ուսուցման արդյունքում երեխաները հնարավորություն են ունեցել կատարել խմբային ու անհատական աշխատանքներ, համագործակցել միմյանց ու մյուսների հետ, ձևավորել պատասխանատվության զգացում և անձնային աճ։
«Վստահ եմ, որ արդեն բարձր դասարաններում աշակերտներն առանց լուրջ դժվարությունների կկարողանան կատարել նախագծային աշխատանքներ, որոնք կունենան հետազոտական հենք», – ասել է նա։