Կայացել է ՈՒՍՀ Հոգաբարձուների խորհրդի նիստը

Կայացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։

Տարվա ամփոփիչ նիստը վարել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Աշխատակազմի ղեկավար — գործերի կառավարիչ, Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահե Ստեփանյանը։ Նիստին ներկա են եղել Խորհրդի անդամներ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար Սամվել Շուքուրյանը, ՀԱՊՀ «Թվային տեխնոլոգիաներ» ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Ռուբեն Աղգաշյանը և ՀՖՖ գլխավոր քարտուղար, ՈՒԵՖԱ-ի պատվիրակ Արթուր Ազարյանը։

Նիստին մասնակցել են նաև Հիմնարկի ղեկավարության անդամները, դպրոցի ամբիոնների վարիչները և Աշակերտական խորհրդի նախագահը։

Նիստի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը մանրամասն ներկայացրել է Հիմնարկի 2023-2024 ուսումնական տարվա գործունեությունը՝ նշելով աշխատակիցների և աշակերտների կողմից արձանագրված հաջողությունները։

Հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները բարձր են գնահատել կատարված աշխատանքը։

Խորհրդի նախագահ Վ Ստեփանյանը համաձայնել է Խորհրդի անդամների հետ,– «Մենք վստահ էինք, որ այսպիսի պատկեր ենք ունենալու և հիմա տեսնում ենք, որ աշխատանքը փայլուն արդյունքներ է տվել։ Սա հնարավոր է դարձել պրոֆեսիոնալ աշխատակազմի և ղեկավարության՝ հանձինս Պարոն Գրիգորյանի շնորհիվ»։