Կրթաթոշակներ՝ լավագույն աշակերտների համար
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրում» տեղի է ունեցել կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Ցերեկույթի սկզբում ներկաներին ողջունել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը։
«Այսօր մենք այստեղ ենք՝ նշելու մեր աշակերտների ձեռքբերումները և կրթաթոշակներ շնորհելու նրանց, ովքեր նախորդ տարվա ընթացքում իրենց նվաճումներով բարձր են պահել մեր կրթահամալիրի անունը»,- ասել է նա։
Մինչ կրթաթոշակների հանձնման արարողությունը, տնօրենը թվարկել է անցնող ուսումնական տարվա ձեռքբերումները և հավելել,– «Սիրելի՛ աշակերտներ, ձեր աշխատանքը և գերազանցության հանդեպ նվիրվածությունը օրինակ են բոլորի համար: Մենք վստահ ենք, որ գրանցած հաջողությունները շարունակական են լինելու, և վստահեցնում ենք, որ նվաճումների նոր ճանապարհին մշտապես լինելու ենք ձեր կողքին»։
Շնորհավորական խոսքերից հետո 39 աշակերտ արժանացել է կրթաթոշակի։
«Հրանտ Թադևոսյանի անվան» կրթաթոշակը շնորհվել է 8ա դասարանի աշակերտ Էրիկ Հասրաթյանին, իսկ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կրթաթոշակը՝ 8գ դասարանի աշակերտ Դավիթ Սեմերջյանին։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» դպրոցի կրթաթոշակների արժանացել են՝
Միջոցառումը եզրափակվել է Կրթահամալիրի թատերական խմբակի սաների «Ոսկե ձկնիկը» ներկայացմամբ։