Նպատակներին հասնելու համար պայմանը համառությունն է․ Դավիթ Տուրյան
«Գազպրոմ Արմենիա» «Ուսումնա-սպորտային համալիրի» ավագ դպրոցի աշակերտ Դավիթ Տուրյանն այս ամառ մեկնել է Շվեյցարիա և Կրթահամալիրի ու Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի համագործակցության շնորհիվ մասնակցել միջազգային հարաբերությունների և արդարադատության թեմայով ամառային դպրոցի Ժնև քաղաքում։
Մեզ հետ զրույցում նա ասել է, որ դպրոցի շրջանակներում մասնակիցներն այցելել են մի շարք միջազգային կառույցներ և ծանոթացել միջազգային հարաբերությունների վարման նրբություններին։
«Ես հետաքրքրված եմ քաղաքականությամբ, և «Swiss School»-ը լավ հնարավորություն էր տեսական գիտելիքները գործնական հմտություններով ամրապնդելու համար»,– ասաց Դ․ Տուրյանը։
10-րդ դասարանի աշակերտը պատմել է, որ իր անձնական հետաքրքրությունների հետ մեկտեղ «Գազպրոմ Արմենիա» «Ուսումնա-սպորտային համալիրում» հումանիտար ուղղվածությամբ իր ուսումը նպաստել է ամառային դպրոցում ավելի ինքնավստահ լինել սեփական գիտելիքների և կարողությունների վրա։
Զրույցի վերջում Դավիթն ասել է, որ նպատակներին հասնելու համար ամենակարևոր պայմանը համառությունն է։