Հայտարարություն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկը Ռուսաստանի Ի. Մ. Գուբկինի անվան Նավթի և գազի պետական համալսարանում հիմնարկի դպրոցի շրջանավարտների ուսումնառությունը խթանելու նպատակով հայտարարում է մրցույթ:

Մրցույթում հաղթող ճանաչված՝ հիմնարկի դպրոցի 12-րդ դասարան ընդունվող (տեղափոխվող) սովորողը կստանա «Գազպրոմ Արմենիա»-ի նպատակային ուսուցման զեղչ՝ ազատվելով հիմնարկի դպրոցի 12-րդ դասարանում ուսման վարձավճարի վճարումից։

Մրցույթին կարող են մասնակցել 12-րդ դասարանի այն սովորողները, ովքեր նախորդ ամբողջ ուսումնական տարվա ընթացքում ունեցել են 8.0 և բարձր միջին գնահատական։

Առարկաների ցանկում, որոնցից հաշվարկվելու է միջին գնահատականն ու անցկացվելու է գիտելիքների ստուգում, ներառվում են «Ռուսաց լեզու», «Մաթեմատիկա», ինչպես նաև «Ֆիզիկա» կամ «Քիմիա» առարկաները՝ մրցույթի մասնակցի ցանկությամբ։

Մրցույթում հաղթող ճանաչված սովորողի (վերջինիս ծնողի/օրինական ներկայացուցչի) հետ կկնքվի համապատասխան պայմանագիր, ըստ որի՝ սովորողը, որպես նպատակային ուսուցում, պարտավորվում է հիմնարկի դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել Ռուսաստանի Ի. Մ. Գուբկինի անվան Նավթի և գազի պետական համալսարան, սովորել և ավարտել այն, ինչից անմիջապես հետո անցնել համապատասխան աշխատանքի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ առնվազն 5 տարի ժամկետով։

Մրցույթին մասնակցության հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի հոկտեմբերի 04-ը՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում (հասցե՝ քԵրևան, Ավան, Ծարավ Աղբյուրի փող 55/25)։

Մանրամասների համար՝ հեռ 012-620-626, էլփոստ՝ info@gaus.am: