Երեխաների իրավունքները․ իրազեկվածություն և պատասխանատվություն


Երեխայի իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» 10-րդ դասարանի աշակերտները «Հասարակագիտություն» առարկայի շրջանակում ուսումնական տարվա ընթացքում կատարել են նախագծային աշխատանքներ՝ նվիրված այս թեմային։

Մեր սաներ Մարիամ Հակոբյանն ու Տաթև Դարբինյանը իրենց նախագծային ամփոփիչ աշխատանքը՝ Սուրեն Սահակյանի և Արինա Սարգսյանի գործուն աջակցությամբ, ուսումնական տարվա ավարտին ներկայացրել են 7-րդ դասարանցիներին՝ տեղեկացնելով նրանց իրենց իրավունքների և պարտականությունների մասին։

Ավագ դպրոցի աշակերտները, թեմայի տեսական կողմը ներկայացնելուց զատ, առաջարկել են 7-րդ դասարանցիներին բարձրաձայնել իրենց հուզող հարցերը, ինչի արդյունքում ծավալվել է բովանդակալից քննարկում՝ հարստացնելով սաների գիտելիքները մարդու և, մասնավորապես, երեխաների իրավունքների վերաբերյալ։