«Հավատալ երաժշտության ուժին»․ ԳԱՈՒՍ–ում դասը վարում է Սերգեյ Սմբատյանը
«Դասը վարում է ծնողը» նախաձեռնության շրջանակներում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» 2-րդ և 3-րդ դասարանների աշակերտները հյուրընկալել էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին։
Նա սիմֆոնիկ «Դաս A» ծրագրի միջոցով, իր թիմի օգնությամբ դպրոցականներին է ներկայացրել դասարան երաժշտության կարևորությունը, պատմել է երաժշտական գործիքների, նվագախմբի կառուցվածքի և դիրիժորի դերի մասին։ Երեխաներին ներկայացվել է նաև դասական երաժշտության համերգների ժամանակ ընդունելի վարքագծը։
Սաների շրջանում դեպի դասական երաժշտություն հետաքրքրությունն ավելացնելու համար սիմֆոնիկ նվագախումբը կատարել է մի քանի հայտնի գործ սիրված մուլտֆիլմերից։
Դասն ամփոփվել է Սերգեյ Ստեփանյանի այն գաղափարախոսությամբ, որ պետք է հավատալ երաժշտության ուժին։