Գրքի քննարկում
Գաղափարների թռիչքը կարող է լինել նույնքան իրական, որքան քամունը կամ փետուրինը։ Ռ․ Բախ
Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» աշխարհի ամենաընթերցված գրքերից մեկն է։ Այն ոգեշնչող, գեղեցիկ պատմություն է երազանքների հետևից գնալու, ազատության տենչի մասին։ 7-րդ դասարանի աշակերտները իրենց ուսուցիչ Արսեն Վարդանյանի խորհրդով ընթերցել էին այս գիրքը և որոշել քննարկում կազմակերպել։ Երեխաներից յուրաքանչյուրը յուրովի էր վերլուծում գիրքը, ներկայացնում իր կարծիքը այս կամ այն հարցադրման վերաբերյալ։ Ուսուցչի կածիքով՝ ազատ ձևաչափով քննարկումները նպաստում են երեխաների բանավոր խոսքի զարգացմանը, ազատ կարծիք արտահայտելուն, վերլուծական և քննադատական մտածողության զարգացմանը։ Նշենք, որ գրքի քննարկումները պարբերական են այս դասարանում։