Հունիսմեկյան տոնի մասին
Հունիսի 1-ը նշանավորվում է ոչ միայն իբրև ամռան առաջին օր, այլև երեխաների պաշտպանության միջազգային օր։ Այդ առիթով Գազպրոմ Աեմենիա Ուսումնա-սպորտային համալիրի խոհարարության խմբակի աշակերտները պատրաստեցին քաղցրահամ թխվածքաբլիթներ և հյուրասիրեցին տարրական դասարանի աշակերտներին։ Հագուստի մոդելավորման խմբակի աշակերտները իրենց ձեռքերով կարեցին գույնզգույն դրոշներ և հացամաններ։ Երեխաների համար բացօթյան խաղահրապարակում կազմակերպվեցին խաղեր և մրցույթներ։ Նրանք նկարազարդեցին ամբողջ համալիրի տարածքը ու համտեսեցին բոլորի սիրելի քաղցր վարդագույն բամբակը։ Օրը անցավ տոնական, ջերմ մթնոլորտո։
Այս տոնը հիշեցում է այն մասին, թե ինչքան կարևոր են մեր կյանքում երեխաները և թե ինչքան կարևոր են նաև մեր քայլերը ուղղված նրանց պաշտպանությանը, գունավոր, լուսավոր, խաղաղ ու հեքիաթային մանկության կերտմանը։