Ռոբոտիկայի խմբակի մասին
Որո՞նք են ռոբոտաշինություն առարկայի դասավանդման դժվարությունները: Ինչքանո՞վ են երեխաները հետաքրքրված առարկայով. Հատկապես ի՞նչն է նրանց գրավում:
-Lego-ն ինքն իրենով շատ մեծ հետաքրքրություն ու ինտրիգ է առաջացնում երեխաների մոտ։ Հենց այդ է պատճառը, որ Լեգոն օգտագործվում է որպես դասավանդման էլեմենտ։ Դասավանդման դժվարությունն այն է, որ ուսուցիչը պետք է կարողանա շատ ճիշտ կառավարել դասը, որպեսզի այն չվերածվի անկառավարելի խաղի, երեխաները չպետք է դուրս գան դասի սահմաններից։Բացի այդ երեխաների նախասիրություններն ու հմտություններն էականորեն տարբերվում են միմյանցից, ուստի դասավանդողի խնդիրն է նաև գտնել այն կապող օղակը, որը հետաքրքիր կլինի բոլոր աշակերտներին։
Արդյոք ռոբոտաշինությունը պետք է դառնա պարտադիր առարկա. Ինչու՞:
-Ռոբոտաշինությունը երեխաների մոտ զարգացնում է եռաչափ պատկերացումը և մոտորիկան, ցածր տարիքային խմբերում տալիս է բազային գիտելիքներ գրեթե բոլոր առարկաների մասին։ Մեր կարծիքով այն կարող է պարտադիր լինել տարրական դասարաններում, իսկ ավելի բարձրերում՝ ընտրովի, քանի որ ավելի հասուն տարիքում երեխաները ունեն հետաքրքրությունների ավելի լայն դաշտ։
Կդառնա՞ն նրանք ինքնակառավարվող, թե, այնուամենայնիվ, մարդկությունը միշտ կկարողանա նրանց վերահսկել:
-Կդառնան,-պատասխանեց ուսուցիչը։