Մեր երեխաների նվաճումները
«Սլավյանսկի բազար 2024» 23-րդ մանկական կատարողների ամենամյա միջազգային մրցույթում այս տարի հուլիսի 9-15-ը 8-14 տարեկան տարիքային խմբում Հայաստանը կներկայացնի մեր կրթահամալիրի սան 9-ամյա Յանա Ստեփանյանը։
Երևանի Նորք-Մարաշ շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում 4-րդ կարգի համար անցկացված 32 հոգանոց մրցաշարում մեր աշակերտները՝ Արմեն Ախնազարյանը, Աշոտ Մարգարյանը, Արթուր Մարգարյանը, Միքայել Մարգարյանը և Արթուր Հարությունյանը զբաղեցրին առաջին 5 հորիզոնականները՝ լրացնելով շախմատային կարգը։
Մեր կրթահամալիրի 5Դ դասարանի աշակերտուհի Նանե Ավետիսյանը հաղթական տեղ է գրավել «Живая классика» ասմունքի միջազգային մրցույթում ՝ «Ամենաանկեղծ կատարում» անվանակարգում դառնալով լավագույնը։ Նանեին պարգևատրել են «Արտեկ» միջազգային ճամբարի ուղեգրով։
Շնորհավորում ենք երեխաներին և մաղթում նորանոր նվաճումներ։