Ընդունելության հայտարարություն

Հարգելի՛ ծնողներ,
<<Գազպրոմ Արմենիա>> ՓԲԸ <<Ուսումնա-սպորտային համալիր>> հիմնարկի դպրոցը ստեղծված իրավիճակի պայմաններում շարունակում է 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության գործընթացն առցանց։
Եթե Դուք արդեն մասնակցել եք բաց դռների հանդիպումներին, ինչպես նաև երեխան հաղթահարել է թեստավորումը (1-ին դասարանի ընդունելության դեպքում՝ հոգեբանական գնահատում), որի արդյունքում առաջարկվել է պայմանագիր կնքել դպրոցի հետ, ապա խնդրում ենք անհրաժեշտ փաստթաթղթերի (ցանկը ստացել եք Ձեր էլեկտրոնային հասցեին) էլէկտրոնային տարբերակները (.jpg, .pdf) ուղարկել school@gaus.am հասցեին և լրացնել ընդունելության առցանց դիմումը հետևյալ հղումով՝
https://docs.google.com/…/1FAIpQLSdACP4aZ46eV04gn…/viewform…
Եթե դեռ չեք մասնակցել բաց դռներին, և երեխան չի անցել թեստավորումը (1-ին դասարանի ընդունելության դեպքում՝ հոգեբանական գնահատում), ապա տեղեկացնում ենք, որ դպրոցը կվերսկսկի բաց դռների շրջանակներում կազմակերպվող նոր հանդիպումների շարքն և կշարունակի երեխաների ընդունելության գործընթացը նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության ավարտից հետո։ Հետաքրքրվողները կարող են գրանցվել հետևյալ հղումով՝
https://docs.google.com/…/1nFPt8QAFWrNyXKJ9XX3O1V…/viewform…
Արտակարգ դրության ավարտից հետո հանդիպումների ամսաթվերի ու ժամերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի նախօրոք գրանցվածներին։
Հարցերի դեպքում խնդրում ենք գրել դպրոցի էլ.փոստին՝ school@gaus.am: Նոր տեղեկատվության համար խնդրում ենք հետևել մեր ֆեյսբուքյան էջին։
Բոլորին մաղթում ենք քաջ առողջություն։ Մնացե՛ք տանը և եղե՛ք առողջ։