1000 000 ՀՀ դրամի նվիրատվություն «Գուրգեն Մելիքյան» հիմնադրամին
Մեր համալիրում կազմակերպված ամենամյա ցուցահանդես-տոնավաճառից ստացված հասույթից 𝟏 𝟎𝟎𝟎 𝟎𝟎𝟎 ՀՀ դրամ փոխանցվեց «Գուրգեն Մելիքյան» Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամին
Հավաստագիրը Գուրգեն Մելիքյանին հանձնեց Ուսումնա-սպորտային համալիրի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը։
Գուրգեն Մելիքյանը նշեց, որ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս գումարը կուղղվի Հին Շեն, Մեծ Շեն, Լիսագոր և Եղցահող գյուղերի դպրոցներին աջակցելու նպատակով։
Հիշեցնենք, որ ցուցահանդես–վաճառքից ստացվել էր ընդհանուր 𝟑.𝟑𝟐𝟕.𝟎𝟎𝟎 ՀՀ դրամ, որից մեր սաների ծնողների նվիրաբերած գումարը կազմել է 𝟏.𝟑𝟏𝟐.𝟎𝟎𝟎 ՀՀ դրամ, աշխատողների նվիրաբերածը՝ 𝟐.𝟎𝟏𝟓.𝟎𝟎𝟎 ՀՀ դրամ։ Հասույթի մնացած մասը կփոխանցվի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին և Արցախի սահմանամերձ գյուղերի երեխաներին։