Ամփոփվել է «Drone Camp» ամառային կրթական ծրագիրը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցում ամփոփվել է 5-6-րդ դասարանի սովորողների համար կազմակերպված եռշաբաթյա «Drone Camp» ամառային կրթական ծրագիրը։

Ճամբարի ընթացքում մասնակիցները ծանոթացել են անօդաչու թռչող սարքերի տեսակներին, կառուցվածքին և կիրառման ոլորտներին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել «FPV» դրոնների ուսումնասիրությանը սաները մանրամասն ծանոթացել են դրանց բաղկացուցիչ մասերին և գործարկման սկզբունքներին։

Ծրագրի շրջանակում սովորողները նախ յուրացրել են դրոնների կառավարման հիմունքները սիմուլյատորի միջոցով, ապա առավել պատրաստված մասնակիցները կատարել են թռիչքներ իրական դրոններով՝ գործնականում կիրառելով ձեռք բերած գիտելիքները։

Հիմնական կրթական ուղղությանը զուգահեռ ճամբարի ծրագրում ներառվել են նաև տարբեր ՏՏ դասընթացներ, ինչպես նաև ակտիվ ժամանց՝ արշավներ և էքսկուրսիաներ։

Ծրագիրն ավարտվել է ամփոփիչ դասով, որի ընթացքում սաները ցույց են տվել դրոնները վարելու ձեռք բերած հմտությունները։