Գազպրոմ Արմենիա «ԱՐԵՆԱ» միջազգային մասնակցությամբ III Ազգային մրցույթում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկը մասնակցել է «ԱՐԵՆԱ» միջազգային մասնակցությամբ III ազգային մրցույթին, որն անցկացվել էր Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի, Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի և Ռուսաստանի սպորտային կառույցների ասոցիացիայի կողմից։ Մրցույթը նախատեսված էր բացահայտելու լավագույն մարզական կառույցները:
Մրցույթին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության մարզական կառույցները: 8 անվանակարգերում ներկայացվել էր 307 հայտ։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկը մրցույթին մասնակցել էր 8 անվանակարգերից 4-ում։ Մրցույթի արդյունքներով հաստատությունը ընդգրկվել է «Объекты фитнес-индустрии» անվանակարգում։
2024 թ. հուլիսի 4-ին Մոսկվայում՝ «ВДНХ» առևտրի և ցուցահանդեսային կենտրոնում, «Ամբողջ ընտանիքի համար սպորտային կառույցների աշխատանքի կազմակերպման ժամանակակից լուծումներ» համաժողովի շրջանակներում, տեղի ունեցավ «ԱՐԵՆԱ» միջազգային մասնակցությամբ III ազգային մրցույթի հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական գործադիր իշխանության ներկայացուցիչներ, մարզական կառույցների և մարզական հաստատությունների ղեկավարներ, սպորտի ոլորտի առաջատար մասնագետներ, մարզական ֆեդերացիաների, ասոցիացիաների և միությունների ներկայացուցիչներ:
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության պատվավոր հյուրերի թվում էին` ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավոր Սվետլանա Սերգեևնա Ժուրովան, Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Ստանիսլավ Ալեքսեևիչ Պոզդնյակովը, Ռուսաստանի Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Պավել Ալեքսեևիչ Ռոժկովը և ուրիշներ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկը՝ ի դեմս տնօրեն Ալեքսանդր Կոնստանտինովիչ Գրիգորյանի, դարձավ մրցանակակիր և զբաղեցրեց 2-րդ տեղը «Объекты фитнес-индустрии» անվանակարգում։ Հաղթողներին ու մրցանակակիրներին շնորհավորել են մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության պատվավոր հյուրերը, հանձնվել են հիշարժան մրցանակներ և մեդալներ։