Բանակի տոնին ընդառաջ մեր համալիրի մանկապարտեզում տրամադրությունը տոնական էր. մանկապարտեզում հյուրընկալվել էին զինվորներ: Մանկապարտեզում վստահ են, որ սերը հայրենիքի և բանակի նկատմամբ երեխաների մեջ պետք է սերմանվի հենց մանկուց: Երեխաները հայրենասիրական փոքրիկ բեմադրությամբ դիմավորեցին հյուրերին: Զինվորները նույնպես պատրաստվել էին հանդիպմանը. նրանք երեխաներին պատմեցին «Քաջության ծաղիկ» հեքիաթը, որպես խորհրդանշական պատգամ իրենց հաջորդներին: Հեքիաթը սովորեցնում է, թե ինչքան խիզախություն կարող է գտնվել այն մարդու մեջ, ով ունի նպատակ օգնելու իր հարազատին. ամենամեծ վախերն անգամ կարող են չքվել, երբ կա նպատակ:
Արդյո՞ք նման միջոցառումները բարձրացնում են բանակի ու զինվորի դերը մեր ապագա սերունդների գիտակցության մեջ: Այս հարցին ի պատասխան դսատիարակչուհին պատմեց քիչ առաջ իր տեսածը.
- Երբ զինվորները ներս մտան, բոլոր երեխաները պատվի առան նրանց առանց մեր որևէ հուշումի: Առավել ցայտուն ապացույց դժվար է գտնել:
Հանդիպումն անցավ ջերմ, ընկերական և ուսուցողական մթնոլորտում: Կազմպակերպիչները խոստանում են, որ նման շփումները շարունակական կլինեն :