Բանակի օրը դպրոցում
Բանակի տոնին նվիրված միջոցառումների շարքը մեր կրթահամալիրում շարունակվում է: Այս անգամ միջոցառմանը ներկա էին դպրոցի սաները և ռազմական ոլորտի մեր հարգարժան հյուրերը։ Նրանց թվում էին ռազմաբժշկական ֆակուլտետի դասախոս, մայոր Սամվել Պարզյանը և ռազմական փորձագետ, փոխգնդապետ Հրաչյա Պետրոսյանցը։ Ներկա էին նաև մեր աշխատակիցներից Վարդան Կամբուրյանը (ՆԶՊ ուսուցիչ), Գևորգ Տիգրանյանը (ռոբոտաշինության ուսուցիչ) և Արտակ Ալոյանը (մեր դպրոցի անվտանգության ծառայության պետ), ովքեր Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում կամավոր զինվորագրվել էին հայրենիքի պաշտպանության գործին։ Զինվորականները երեխաների հետ կիսվեցին իրենց ապրումներով, հետևություններով, նպատակներով և խորհուրդներով: Հնչեցին մտքեր, որոնք կարծես մեր ազգային գոյության օրենքներն են կամ դեռ պիտի դառնան.
Երեխաները հետաքրքրվում էին պատերազմի ընթացքին վերաբերող տարբեր մանրամասներով, իսկ զինվորականները մեծ ոգևորությամբ ուզում էին ոգեկոչել իրենց հաջորդներին:
Սերունդների երկխոսությունը, վստահաբար, քայլ առաջ է դեպի ապագա հաղթանակներ: Նման հանդիպումները սթափեցնում են բոլոր ապրողներիս և, հատկապես, երիտասարդներին, քանզի նրանք էլ ավելի խորն են գիտակցում իրենց հետագա գիտելիքների և անելիքների կարևորությունն ի շահ մեր հայրենիքի: