Հացը բարիք է
Մանկապարտեզում կազմակերպվել էր «Հացը բարիք է» խորագրով միջոցառում, որի ընթացքում մեր սաներն իրենց իսկ ձեռքով պատրաստեցին հայկական լավաշ, որի մասին դաստիարակները նրանց շատ պատմություններ էին պատմել։ Երեխաներն իրականում ավելին քան ոգևորված էին, քանի որ հայկական լավաշ պատրաստելու հերթն արդեն իրենցն էր, իսկ դաստիարակները այս կերպ սերմանում են նաև աշխատասիրություն։ Երեխաները սեփական ջանքերով ստեղծածով ուրախանալ են սովորում ու դա արժևորում։