Բարեգործական ցուցահանդես-վաճառք մեր կրթահամալիրում

Մեր կրթահամալիրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին, ինչպես արդեն գիտեք, կրկին կազմակերպվել էր ավանդույթ դարձած բարեգործական ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված էին կրթահամալիրի աշակերտների ձեռագործ իրերը։

Նշենք, որ ցուցահանդես–վաճառքից ստացվել է ընդհանուր 3․712․000 ՀՀ դրամ, որից մեր սաների ծնողների նվիրաբերած գումարը կազմել է 1․454․000 ՀՀ դրամ, աշխատողների նվիրաբերածը՝ 2․258․000 ՀՀ դրամ։ Ծնողների նվիրաբերած գումարը կփոխանցվի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին, իսկ աշխատողներինը՝ Արցախից բռնի տեղահանված երեխաներին։