Փոքրիկները Արցախի համար

Մեր կրթահամալիրի մանկապարտեզի սաները ևս միացան համահայկական նախաձեռնությանը, որը սկիզբ առավ մեր հայկական երկու հանրապետությունների համար ստեղծված այս օրհասական պահին։ Մեր մանկապարտեզի երեխաների՝ զինվորներին օգնելու ու հոգով նրանց կողքին լինելու ցանկությամբ և համալիրի օժանդակությամբ, դեպի դիրքեր ճանապարհվեցին մեր երեխաների նախաձեռնությամբ հավաքված առաջին անհրաժեշտության ապրանքները, զինվորներին հասցեագրված իրենց նամակներն ու նկարները։

 «Իմ զինվոր, քեզ եմ ուղարկում իմ ժպիտը, որ դու միշտ ժպտաս»-Մարիա, 5տարեկան

ՀԳ Շարունակելի․․․

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ 
#ՄԵՆՔՈՒԺԵՂԵՆՔՄԻԱՍԻՆ