Չինական միջազգային կրթական ծրագրի առաջին դասը ԳԱՈՒՍ-ում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի և չինական «Ambright Education Group»-ի համագործակցության շրջանակում կայացել է «Չինարեն» խմբակի առաջին առցանց դասը՝ «Talk Pal» միջազգային կրթական ծրագրի շրջանակում։

Դասի ընթացքում մեր աշակերտները ներկայացրել են իրենց պատրաստած հոլովակները՝ չինարեն պատմելով իրենց ընտանիքի, դպրոցի և հետաքրքրությունների մասին։ Նրանք լսել են նաև համանման պատմություններ Չինաստանի «Thomas Schools of China»-ի աշակերտների կողմից՝ անգլերեն։

Հոլովակների ներկայացմանը հաջորդել է երկլեզու՝ չինարեն-անգլերեն, հարցուպատասխան երկու դպրոցների սաների միջև։

Հետագա հանդիպումների ընթացքում աշակերտները հնարավորություն են ունենալու ազատ շփումների միջոցով ծանոթանալ միմյանց մշակույթին, լեզվական առանձնահատկություններին և ազգային սովորույթներին։

Միջազգային այս հարթակը նպաստում է աշակերտների լեզվական հմտությունների զարգացմանը, միջմշակութային հաղորդակցությանը և աշխարհայացքի ընդլայնմանը։