Տնօրեն Ա․ Գրիգորյանն այցելել է Գլիոնի և Լե Ռոշի բարձրագույն կրթության ինստիտուտներ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի և Գլիոնի և Լե Ռոշի բարձրագույն կրթության ինստիտուտների միջև 2021թ․-ի նոյեմբերի 29-ին կնքված համաձայնագրի շրջանակում համալիրի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը սույն թվականի հունիսի 4-ից 9-ը աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարական Համադաշնություն և Իսպանիայի Թագավորություն։
Գրիգորյանն այցելել է Գլիոնի և Լե Ռոշի բարձրագույն կրթության ինստիտուտների ստորաբաժանումներ՝ Գլիոնի, Բուլի, Կրան Մոնտանայի և Մարբելլայի կրթական համալիրներ։ Աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկվել են մեր սաների՝ վերոնշյալ կրթական հաստատություններում ուսումը շարունակելու հնարավորությունները։