Տնօրեն Ա․ Գրիգորյանի ամանորյա շնորհավորական ուղերձը

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ աշակերտներ,

Սիրով շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մենք նոր տարի ենք մտնում նոր սպասումներով ու լուսավոր ապագայի տեսլականներով: Նոր՝ 2022 թվականին մաղթում եմ ձեզ ու ձեր ընտանիքներին երջանկություն, խաղաղություն, սեր և ձեռքբերումներ: Մաղթում եմ բեղմնավոր գործունեություն ի բարօրություն ձեր ընտանիքի, մեր համալիրի ու մեր երկրի: Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Հարգանքով՝ Ալեքսանդր Գրիգորյան