Ձմեռային ճամբար ԳԱՈՒՍ-ում
Կայացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տարրական դպրոցի առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային ճամբարը։
Ճամբարային առօրյան սկսվել է ամանորյա տրամադրությամբ և շարունակվել հետաքրքիր ու ուսուցողական դասընթացներով։
Առաջին շաբաթվա ընթացքում սաներն անդրադարձել են Սուրբ Ծննդյան տոնին, քննարկել տոնի խորհուրդը, ծանոթացել հայկական տոնական ավանդույթներին և ծեսերին։ Նրանք պատրաստել են Նոր տարվա խորհրդանիշ կլոր գաթան և դրա մեջ դրված մետաղադրամի միջոցով «բացահայտել» տարվա հաջողակին։
Շաբաթն ավարտվել է «Գտիր ուսուցչիդ» ամանորյա թեմատիկ խաղ-քվեստով։
Երկրորդ շաբաթը նվիրված է եղել Նոր տարվա հրաշքներին և աշակերտների երազանքներին։ Սաները տեղեկացել են Կաղանդ պապի և նրա օգնականների մասին, լսել և դիտել հետաքրքիր զրույցներ ու պատմություններ՝ ստեղծելով սեփական երազանքների պաստառները։
Նրանք նաև ստեղծել են իրենց սեփական հերոսներին և եկել այն եզրահանգմանը, որ ամենամեծ ուժը բարությունն է։ Շաբաթվա ավարտին սաները պատրաստել են բարի գործերի ծառը։
Բոլոր լուսանկարներն՝ այստեղ։