«Եղիշե Չարենցը և իր ժամանակը»․ նախագծային աշխատանք ԳԱՈՒՍ-ում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 7-րդ «բ» և «դ» դասարանների աշակերտները «Գրականություն» առարկայի ուսուցչուհի Ցոլինե Դանիելյանի նախաձեռնությամբ ներկայացրել են «Եղիշե Չարենցը և իր ժամանակը» նախագծային աշխատանքը։

Աշակերտները ներկայացրել են չարենցյան ժամանակաշրջանը, անդրադարձել են Եղիշե Չարենցի՝ ստալինյան բռնաճնշումների տարիներին գրված ստեղծագործություններին, ինչպես նաև քիչ հայտնի իրադարձություններին ու անտիպ էջերին։

Միջոցառման ընթացքում սաները ցուցադրել են հայ գրականության վերաբերյալ իրենց գիտելիքները, սեփական վերլուծություններն ու եզրահանգումները։

Միջոցառման ավարտին ՑԴանիելյանը նշել է, որ նման նախագծային աշխատանքները նպաստում են աշակերտների վերլուծական մտածողության զարգացմանը, պատմամշակութային գիտելիքների խորացմանը և գրականության նկատմամբ հետաքրքրության ձևավորմանը։