Սլավիկ Հայրապետյանը՝ գեղասահքի Եվրոպայի առաջնության 18-րդ հորիզոնականում
Ավստրիայի Գրաց քաղաքում անցկացվեց Եվրոպայի գեղասահքի տղամարդկանց մենասահքի առաջնությունը, որտեղ մեր մարզիչ Սլավիկ Հայրապետյանը` ով ներկայացնում էր Հայաստանը, կարճ և ազատ ծրագրերի հանրագումարով 26 երկրի 35 մասնակցի պայքարում գրավեց 18-րդ հորիզոնականը։ Հաղթահարելով նախնական փուլը` 66.89 միավորով մտավ եզրափակիչ, իր ցուցանիշներով մտնելով առաջին 24 մարզիկների շարքը։