Ֆենոմենակենտրոն ուսուցման թեման է «Երաժշտական գործիքները»

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 5-րդ «գ» դասարանի աշակերտների ֆենոմենակենտրոն ուսուցման թեման է «Երաժշտական գործիքները»։

Թեման ուսումնասիրելու ընթացքում աշակերտները ծանոթացել են հայկական և արտասահմանյան նվագարաններին, ուսումնասիրել դրանց առանձնահատկություններն ու զարգացման պատմությունը։

Ամփոփիչ ցերեկույթի ընթացքում սաները ներկայացրել են երաժշտական գործիքների զարգացման ուղին՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։