Ֆենոմենակենտրոն ուսուցման թեման է «Երջանկության բանաձևը»
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 6-րդ «ա» դասարանի աշակերտների ֆենոմենակենտրոն ուսուցման թեման է «Երջանկության բանաձևը»։
Ամփոփելով թեման՝ աշակերտները ներկայացրել են այն տարբեր առարկաների շրջանակում իրականացված հետազոտությունների միջոցով՝ փորձելով գտնել «Ի՞նչ է երջանկությունը» հարցի պատասխանը։
Ժամանակի մեջ ճանապարհորդելով և հայտնվելով տարբեր դարաշրջաններում՝ սաները պատմական հայտնի դեմքերի՝ Տիգրան Մեծի, Մեսրոպ Մաշտոցի, Շեքսպիրի, Պուշկինի, Հովհաննես Ադամյանի և Վան Գոգի օգնությամբ փորձել են բացահայտել երջանկության գաղտնիքը։
Վերջում բոլորը եկել են մեկ եզրակացության՝ երջանկությունը խաղաղ հայրենիք, առողջ ընտանիք և սիրելի ընկերներ ունենալն է։