«Ֆլորա և ֆաունա»․ նախագծային աշխատանք 3-րդ դասարանում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 3-րդ դասարանների աշակերտները «Ես և շրջակա աշխարհը» առարկայի շրջանակում դպրոցի բակում կազմակերպել են բացօթյա ցուցադրություն՝ նվիրված կենդանական և բուսական աշխարհին։

Սաները դասվարների օգնությամբ ուսումնասիրել են իրենց հետաքրքրող կենդանիներին, գտել են քիչ հայտնի փաստեր դրանց վերաբերյալ և ցուցադրության օրը ներկայացրել դիտորդներին։

Ցուցահանդեսը շարունակվել է աշակերտների դասարաններում։