Ֆուտբոլի ամենամյա առաջնություն ԳԱՈՒՍ-ում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում կայացել է ֆուտբոլի ամենամյա առաջնությունը, որին մասնակցել են 2-րդ դասարանից սկսած տարբեր տարիքային խմբերի 36 թիմ՝ ավելի քան 250 աշակերտ։

Մրցաշարի ընթացքում աշակերտները հնարավորություն են ունեցել ցուցադրելու իրենց մարզական պատրաստվածությունը, թիմային աշխատանքը, խաղային մտածողությունն ու հաղթանակի ձգտումը։

Ֆուտբոլային շաբաթվա եզրափակիչ փուլերը համալրվել են նաև պարային շոուով՝ ստեղծելով տոնական և աշխույժ մթնոլորտ։

Միջոցառման հատուկ հյուրն էր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Եղիշե Մելիքյանը։ Նա իր ներկայությամբ ոգևորել է մասնակիցներին, գավաթներով պարգևատրել հաղթող թիմերին, և նվիրել նրանց ֆուտբոլային գնդակներ։ Հատուկ հյուրը Հիմնարկին է հանձնել ազգային հավաքականի մարզաշապիկ՝ սեփական ստորագրությամբ։

Ի նշան շնորհակալության և գնահատանքի՝ ՈՒՍՀ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էմին Սանթրոսյանը Եղիշե Մելիքյանին պարգևատրել է համալիրի կրծքանշանով։

Ֆուտբոլի առաջնությունը ևս մեկ առիթ էր աշակերտների շրջանում սպորտի նկատմամբ հետաքրքրությունը խթանելու, առողջ ապրելակերպի գաղափարը տարածելու և թիմային ոգին ամրապնդելու համար։