Մեր դպրոցի թատերախումբը փառատոնից վերադարձավ մրցանակներով
Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ «Նռան Հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 23-րդ փառատոնը, որին մասնակցում էր նաև մեր դպրոցի «ԳԱՈՒՍ» թատերախումբը՝ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» ներկայացմամբ։
Ուրախությամբ հայտնում ենք, որ մեր դպրոցի սաների և գեղարվեստական ղեկավար Արմեն Քուշկյանի համատեղ ջանքերով կատարած աշխատանքն արժանացել է «Լավագույն ներկայացում» անվանակարգին, իսկ ներկայացման դերակատարուհի Գրետա Սարգսյանը՝ «Լավագույն կերպարային խաղ» անվանակարգին։