ԳԱՈՒՍ աշակերտական խորհուրդ
Կազմավորվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի աշակերտական նոր խորհուրդը։
Խորհրդի անդամների և նախագահի ընտրությունն իրականացվել է սահմանված կարգով։
Խորհրդի անդամներն են՝ Գագիկ Թովմասյանը (7-րդ ա), Սիլվա Մակարյանը (7-րդ դ), Բելլա Սարգսյանը (8-րդ գ), Ալիսա Սարգսյանը (9-րդ ա), Արինա Նալբանդյանը (9-րդ բ) և Լուսինե Հակոբյանը (9-րդ ա)։ Խորհուրդը նախագահելու է 11-րդ դասարանի աշակերտ Ռաֆայել Համբարձումյանը։
Խորհրդի անդամներին ողջունելու և նրանց գործունեությանը հաջողություն մաղթելու համար նրանց հյուրընկալել են Հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը և ղեկավարության մյուս անդամները։
Ա. Գրիգորյանը նախ շնորհավորել է աշակերտներին նոր պարտականություններ ստանձնելու կապակցությամբ, ապա նշել, որ խորհրդի գործունեությունը պիտի նպաստի թե՛ սաների, թե՛ հիմնարկի բարօրությանը։
Աշակերտներին շնորհավորել են նաև Հիմնարկի ղեկավարության մյուս անդամները՝ նշելով, որ նոր կազմը ունի մեծ ներուժ, որը ճիշտ օգտագործելու դեպքում հնարավոր է հասնել մեծ հաջողությունների։
ԱԽ նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել վստահության և աջակցության համար ու նշել, որ մեծ պատիվ է ստանձնել նոր պարտականությունները։