ԳԱՈՒՍ բաց առաջնություն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում կայացել է «ԳԱՈՒՍ բաց առաջնությունը», որին մասնակցել են ՈՒՍՀ-ի, «UWC Dilijan»-ի, «CIS Armenia»-ի և «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի թիմերը։

Առաջնությունն անցկացվել է երեք սպորտային ուղղություններով՝ բասկետբոլ, ֆուտբոլ և սեղանի թենիս, որոնք միավորել են տասնյակ աշակերտների թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից։

Լարված պայքարի արդյունքում մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ

Բասկետբոլ
1-ին հորիզոնական՝ ԳԱՈՒՍ
2-րդ հորիզոնական՝ «CIS Armenia»
3-րդ հորիզոնական՝ «UWC Dilijan»

Ֆուտբոլ
1-ին հորիզոնական՝ «UWC Dilijan»
2-րդ հորիզոնական՝ ԳԱՈՒՍ
3-րդ հորիզոնական՝ «CIS Armenia»

Սեղանի թենիս
1-ին հորիզոնական՝ ԳԱՈՒՍ
2-րդ հորիզոնական՝ «UWC Dilijan»
3-րդ հորիզոնական՝ «CIS Armenia»

Շնորհավորում ենք մեր թիմին և բոլոր մասնակիցներին՝ դիտարժան ու հետաքրքիր խաղերի համար։

Առաջնության բոլոր լուսանկարներն այստեղ։