ԳԱՈՒՍ-ի աշակերտների հետազոտական նախագիծը՝ COP17-ի լավագույն քառյակում

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնի կողմից իրականացված ուսուցիչների վերապատրաստման ծրագրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի ուսուցիչ Լուսինե Հակոբյանի հաջող մասնակցության արդյունքում ԳԱՈՒՍ-ի 7-րդ «ա» և 10-րդ դասարանների աշակերտները հնարավորություն են ունեցել մասնակցելու «COP17»-ին՝ ներկայացնելով սեփական հետազոտությունը։

Վերպատրաստված 208 ուսուցիչների թիմերի թվով 31 նախագծերից մեր սաների հետազոտությունը ընդգրկվել է լավագույն չորս աշխատանքների շարքում։ Ընտրված նախագծերն իրականացվել են բնապահպանական կրթության և հետազոտահեն ուսուցման զարգացմանն ուղղված «GLOBE» (Global Learning and Observations to Benefit the Environment) միջազգային ծրագրի գիտական մեթոդաբանության հիման վրա։

Այս հաջողությունը կարևոր քայլ է աշակերտների հետազոտական հմտությունների զարգացման, բնապահպանական խնդիրների ուսումնասիրման և կայուն զարգացման գաղափարների տարածման ճանապարհին։

Շնորհավորում ենք մեր աշակերտներին և ուսուցչին՝ արձանագրած հաջողության համար։