ԳԱՈՒՍ կարգային շախմատիստների ամենամյա բաց առաջնություն
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում անցկացվել է արագ շախմատի ամենամյա բաց առաջնությունը, որին մասնակցել են 1–12-րդ դասարանների շուրջ 46 կարգային շախմատիստներ։
Շախմատի ուսուցիչների կողմից նախաձեռնված մրցաշարը հնարավորություն է տվել տարբեր դասարանների աշակերտներին մրցելու միմյանց հետ, ցուցադրելու իրենց շախմատային հմտություններն ու ռազմավարական մտածողությունը։
Առաջնության պատվավոր հյուրն էր Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականի առաջատար շախմատիստներից մեկը՝ օլիմպիական եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը, ով մրցանակներ է հանձնել հաղթողներին և մրցանակակիրներին։
Մրցաշարի արդյունքներով մրցանակային 1-ին հորիզոնական է զբաղեցրել Տիգրան Մաթևոսյան (6-րդ «ա» դասարան), 2-րդը՝ Հովհաննես Մուսայելյանը (7-րդ «ա» դասարան), 3-րդը՝ Տիգրան Պետրոսյանը (7-րդ «բ» դասարան)։
Լավագույն աղջիկ մասնակից է ճանաչվել 7-րդ «ա» դասարանի աշակերտուհի Տաթևիկ Հովսեփյանը։
Հատուկ մրցանակի է արժանացել տարրական դպրոցի լավագույն արդյունքը գրանցած մասնակիցը՝ 4-րդ «բ» դասարանի աշակերտ Ռոբերտ Սաֆարյանը։
ԳԱՈՒՍ-ում շախմատը կարևոր տեղ ունի աշակերտների տրամաբանական մտածողության, ուշադրության և որոշումներ կայացնելու կարողությունների զարգացման գործում։ Ամենամյա առաջնությունը նպաստում է նաև շախմատի նկատմամբ հետաքրքրության խթանմանը և աշակերտների մարզական ու մտավոր հմտությունների կատարելագործմանը։
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մրցանակակիրներին՝ մաղթելով նոր հաջողություններ ու հաղթանակներ