ԳԱՈՒՍ սանը՝ համապետական գիտաժողովի «Լավագույն խոսնակ» և լավագույն զեկուցողներից մեկը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 11-րդ դասարանի աշակերտ Դավիթ Տուրյանը մասնակցել է համապետական երկօրյա «Shirakatsy LitTalks» գիտաժողովին՝ դառնալով լավագույն զեկուցողներից մեկը և արժանանալով «Լավագույն խոսնակ» կոչմանը։

Գիտաժողովը նվիրված էր հայ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին։ Միջոցառման շրջանակում զեկույցներով հանդես է եկել 27 մասնակից՝ հանրապետության տարբեր դպրոցներից։

Դավիթը գիտաժողովին ներկայացել է «Լեզվի և հասարակության փոխակերպումները. աճառյանական լեզվաբանության և օրուելյան այլաբանության համադրական վերլուծություն» զեկույցով, որը պատրաստել է «Գրականություն» առարկայի շրջանակում՝ առարկայական ուսուցչուհի Լիլիթ Գևորգյանի ղեկավարությամբ։

Հանձնաժողովը, հաշվի առնելով աշխատանքի նորույթն ու ինքնուրույնությունը, վերլուծության խորությունը և զեկուցողի ներկայացման հմտությունները, մեր սանի ելույթը դասել է երեք լավագույն ելույթների շարքում։

Շնորհավորում ենք մեր աշակերտին և մաղթում նոր ձեռքբերումներ։