ԳԱՈՒՍ սանը՝ Կորիզ համահայկական մրցույթի մրցանակակիր, ուսուցիչը՝ դեսպան
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 4-րդ դասարանի աշակերտ Մարկ Աղաջանյանը նախորդ ուսումնական տարում՝ 3-րդ դասարանում սովորելիս, մասնակցել է «Կորիզ» համադպրոցական մրցույթին՝ մաթեմատիկա և մայրենի առարկաներից։ Ցուցաբերելով բարձր արդյունքներ՝ նա ընդգրկվել է երկու առարկաների լավագույն տասնյակներում։
Մրցանակաբաշխության օրը հայտնի է դարձել նաև, որ «Մենք ենք, մեր լեզուն» հայերենի մրցույթում Մարկը հավաքել է առավելագույն միավորներ՝ Հայաստանի 3-րդ դասարանցիների շրջանում զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ 🥇
«Կորիզ» ամենամյա կրթական «Օսկար» շոու-մրցանակաբաշխության շրջանակում մենք ունեցել ենք ևս մեկ ձեռքբերում․ Տարրական դպրոցի ուսուցիչ Լիլիթ Մելիքյանը ստացել է «Դեսպան ուսուցիչ» կոչումը՝ մրցույթի կրթական բովանդակության որակի վերահսկման, առաջադրանքների մասնագիտական ստուգման և բարձր որակական չափանիշների ապահովման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։
Շնորհավորում ենք Մարկ Աղաջանյանին և նրա դասվար Անի Բաղդասարյանին՝ գրանցած հաջողության կապակցությամբ, ինչպես նաև Լիլիթ Մելիքյանին՝ մասնագիտական գնահատանքի արժանանալու առթիվ։
Մաղթում ենք նոր ձեռքբերումներ և շարունակական հաջողություններ։