ԳԱՈՒՍ սանը՝ «Մեր սերունդը» երգի միջազգային մրցույթում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհի Յանա Ստեփանյանը Մոսկվայում մասնակցել է «Մեր սերունդը» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին։
Մրցույթը ներգրավել էր մասնակիցներ աշխարհի 16 երկրներից՝ այդ թվում Ռուսաստան, Չինաստան, Բրազիլիա, Հարավային Աֆրիկա, ԱՄՆ։
Յանան հանդես է եկել «Հավատա» երգի կատարմամբ, որի նվագակցումը կատարել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբը, իսկ երաժշտության հեղինակն է Գրիգոր Կյոկչյանը։
Մրցույթից հետո մեր աշակերտուհուն շնորհավորել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանն ու ղեկավարության մյուս անդամները։
Տնօրենը նշել է, որ այսպիսի մեծամասշտաբ մրցույթին մասնակցելը մեծ փորձառություն է յուրաքանչյուր մարդու համար։ Նա շնորհավորել է Յանային և մաղթել նորանոր հաջողություններ։ Շնորհավորանքներին են միացել նաև ղեկավարության մյուս անդամները՝ տեղեկանալով մրցույթի մյուս մանրամասների և աշակերտուհու տպավորությունների մասին։
Յանայի կատարումը կարող եք դիտել այստեղ՝ https://www.ourgeneration.tv/tpost/a9g5p10sf1-armeniya