ԳԱՈՒՍ սանը ՌԴ-ում մասնակցում է «Սմենա» կրթական ճամբարի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի ավագ դպրոցի 9-րդ ա դասարանի աշակերտ Ռաֆայել Մովսեսյանը և 9-րդ բ դասարանի աշակերտ Միգել Արզանյանը մասնակցել են ՌԴ Արմավիրի պետական մանկավարժական համալսարանի կողմից կազմակերպված «Ռուսաց լեզուն մշակութային երկխոսության համար» միջազգային օլիմպիադային և հայտնվել Հայաստանը ներկայացնող 5 մրցանակակիրների շարքում։ 

Որպես մրցանակակիր Միգել Արզանյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, և այս օրերին մասնակցում է 14-օրյա տևողությամբ «Սմենա» կրթական ճամբարին։

Ըստ Միգելի՝ ճամբարային օրերը բավականին հագեցած են և լի նոր գիտելիքներով։