ԳԱՈՒՍ թիմը մասնակցել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի «Logic Legends» թիմը, Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) ազգային փուլի կրտսեր տարիքային խմբի «RoboMission» (Ռոբոառաքելություն) անվանակարգում դառնալով առաջատար, մասնակցել է Խորվաթիայում կայացած Համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին։

Մեր սաները, այլ կրթական հաստատությունների թիմերի հետ միասին, Զագրեբում ներկայացրել են Հայաստանը։ Մրցույթին մասնակցել է 45 երկրի 220 թիմ։

Մեր աշակերտներ Ֆելիքս Աբրահամյանը (7-րդ դասարան), Դավիթ Թադևոսյանը և Արեն Մկրտչյանը (6-րդ դասարան) մրցույթին մասնակցել են մարզիչ և «Ինֆորմատիկա» առարկայի ուսուցիչ Գոհար Տեր-Ղուկասյանի ղեկավարությամբ:

Մարզչի խոսքով՝ երեխաները մեծ աշխատանք են կատարել, սթրեսային իրավիճակում պահպանել են ինքնատիրապետումը և աննախադեպ պայմաններում ցուցադրել գերազանց արդյունք։

Շնորհավորում ենք մեր թիմին ևս մեկ միջազգային հարթակում ելույթ ունենալու կապակցությամբ և մաղթում նորանոր ձեռքբերումներ։